Ադրբեջանական ԶՈՒ-ն խախտում է հրադադարի պայմանավորվածությունը․ ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
11/10/2020 19:41
Կարդացեք նաև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները»,– գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում