ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հարցով պայմանավորվածությունների իրագործումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը քննարկել է Արցախում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված քայլերը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Քննարկվել են կարևոր քայլեր՝ ուղղված Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարներ Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև հաստատել են հետաքրքրվածությունը լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերի շարունակության հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ հոկտեմբերի մեկին արած համատեղ հայտարարության դրույթները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում