Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ
13/10/2020 11:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
«Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը, խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10-ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։
Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։
Զոհեր ու վիրավորներ չկան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում