Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նմանատիպ
Ավստրալիայում առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունած Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի խորհրդարանական պատվիրակությունը Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Հայոց ցեղասպանության ճանաչումից ուղիղ 15 տարի անց Նոր Հարավային Ուելսի վերին և ստորին պալատները ներկայացնող յոթ խորհրդարանականներ’ Ֆրեդերիկ Նայլը, Մարիա Ֆիքարան, Ջոնաթան Օ’Դեան, Գլեդիս Բերեջի? ?լյանը, Դեյվիդ Քլարքը, Ամանդա Ֆացիոն և Շոքեթ Մոզելմանը, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ապա ավստրալացի խորհրդարանականներն այցելել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ շրջայց կատարելուց հետո գրառումներ արել պատվավոր հյուրերի համար նախատեսված հուշամատյանում:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ հուլիսի 12-ին ժամանած ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունը Հայաստանում կմնա յոթ օր: Այցի ընթացքում պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագա համագործակցության ամրապնդման հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում