Հրաչյա Հարությունյանի գործով զբաղվող դատախազը ազգությամբ հայ է

Հուլիսի 13-ին’ ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվայում»’ Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին’ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են:

«Կամազ»-ի վարորոդը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն էր, ում առավոտյան ձերբակալել էին կոմայից դուրս գալուց անմիջապես հետո:

Տվերի դատավորը որոշում է կայացրել քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի և դատախազ Գայանե Գրիգորյանցի տեսակետների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում