ՌԴ-ն չի կիսում Թուրքիայի կարծիքն առ այն, որ ԼՂ հակամարտությունն ունի ռազմական լուծում. Լավրով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տալիս՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին:
Նախարարի հետ զրուցում են RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը:
Իր հարցազրույցում ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ պաշտոնական Մոսկվան ԼՂ հակամարտության ռազմական լուծման հարցում չի կիսում Թուրքիայի դիրքորոշումը:
«Մենք համակարծիք չենք այն դիրքորոշման հետ, որը բարձրաձայնել են Թուրքիան և նախագահ Ալիևը, այստեղ որևէ գաղտնիք չկա: Մենք չենք կարող կիսել կարծիքն առ այն, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի»,-ասել է նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում