Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում տիրող իրավիճակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:
Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում