Ռուստամ Գասպարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է․ Նաիրա Զոհրաբյան

Ռուստամ Գասպարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am«Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխում են Գորիս, իսկ վիճակը կայունանալուց հետո նրան կտեղափոխեն Երևան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչպես փոխանցեց մեր պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով այնտեղ է գտնվում, Ստեփանակերտում նրա վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է։ Բեկորային վնասվածքներ է ստացել գլխի և մարմնի այլ հատվածներում»,-ասաց նա։

Հիշեցնենք՝«Հրապարակը» գրել էր, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում