«Արմավիա» ավիաընկերությունը մարել է բորտ-ուղեկցորդուհիների պարտքերը
Նմանատիպ
«Արմավիա» ավիաընկերությունը հուլիսի 16-ին մարեց 18 բորտ-ուղեկցորդուհիներին ունեցած պարտքերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան, 18-ից 13 աշխատակիցները ստացել են դեկտեմբերի աշխատավարձը, 3-ը’ հունվարինը, իսկ 2-ը վերջնահաշիվ են ստացել: «Եթե այսպիսի տեմպերով գնա, շատ շուտով կմարվեն բոլոր աշխատակիցների պարտքերը»,- ասաց նա: ավետիսովայի խոսքով’ տեխնիկները նույնպես պետք է ստանային իրենց աշխատ ավարձերը, սակայն այն կազմակեպրությունը, որը պետք է փոխանցեր գումարը, դեռ չի կատարել այն: «Եթե մինչեւ շաբաթվա վերջ փոխանցումը չլինի, երեքշաբթի օրն ենք սպասում: Օդաչուներն ամեն շաբաթ ստանում են իրենց աշխատավարձերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Ավետիսովան:
Ավիացիայում 23 տարվա աշխատանքային փորձ ունեցող, բորտ-ուղեկցորդների ծառայության նախկին պետ Նունե Բեգլարյանն ասաց, որ անհամբերությամբ սպասում է ավիաշուկա նոր ավիաընկերության մուտքին: ««Արմավիա»-ի աշխատակիցների աշխատավարձերի փոխհատուցման գործընթացը կամաց-կամաց ընթացքի մեջ է մտնում: Կարեւորը, որ բոլորը կստանան իրենց աշխատավարձերը»,- ասաց նա:
Լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նշել էր, որ օդաչուների եւ բորտ-ուղեկցորդուհիներին «Արմավիա»-ի պարտքերը կազմում են 500 հազար դոլար:
«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր սնանկության գործընթաց սկսելու մասին ու ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթները։ «Արմավիա»-ն մինչ հիմա շարունակում է չկայացած չվերթների դիմաց տոմսերի փոխհատուցման գործընթացը: «Արմավիա»-ն դեռ չի ներկայացրել դատարան սնանկացման հետ կապված փաստաթղթերը: Ավելի ուշ «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ վաճառում է գույքն ու ինքնաթիռները՝ կուտակված պարտքերը մարելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում