Արցախում վիրավորվել է ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, նրան վիրահատում են
19/10/2020 12:01
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երկրապահ կամավորական միության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայլենյանն Արցախում վիրավորվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա որդին՝ Մեխակ Միքայելյանը:
«Հայրս բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի ու ոտքի շրջանում, նրան այս պահին վիրահատում են»,- ասաց Սասուն Միքայելյանի որդին:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ի հետ մի քանի օր առաջ մեկնել էր առաջնագիծ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում