Մխիթարյանը կոճի վնասվածք է ստացել
17/07/2013 00:03
Նմանատիպ
Դորմունդի «Բորուսիայի» դեմ ստուգողական խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց խաղակեսի ավարտից երեք րոպե առաջ:
Ruhr Nachrichten-ի մարզական բաժնի գլխավոր խմբագիր Մաթիաս Դերշը թվիթերում գրում է. «Մխիթարյանը կոճի վնասվածք է ստացել: Այսօր որևէ այլ ախտորոշում այլևս չի լինի»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 42-րդ րոպեին գրավել է դարպասը՝ հաշիվը դարձնելով 1-3: «Բորուսիան» երկրորդ կեսում ևս մեկ գոլ է խփել և հաղթել է 1-4 հաշվով
Հետևեք մեզ նաև Telegram-ում