ԱԱԾ-ն խումբ է գործուղել Կիպրոս` օֆշորային սկանդալը ուսումնասիրելու

«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ:

Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի’ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, եւ որքանով են հանցածին վարչապետի քայլերը:

ԱԱԾ-ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում