Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին արտահերթ նիստ կգումարի
20/10/2020 19:15
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ: Այս մասին ասված է կառավարության որոշման նախագծում:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարվելիք նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում