Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», – ասված է նախագահի հրամանագրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում