Շուրջ մեկ տասնյակ արժեքավոր նկարներ են գողացել Բրյուսելի թանգարանից
Նմանատիպ
Բրյուսելի թանգարանից հափշտակել են շուրջ տասն արժեքավոր կտավներ, այդ թվում բելգիացի գեղանկարիչ Ջեյմս Էնսորի (1860 – 1949 թթ.) վրձնի «Ծովախեցգետիններ եւ խխունջներ»-ը եւ հոլանդացի Քեյս Վան Դոնգենի (1877 – 1968 թթ.) «Մտածող կինը», հուլիսի 17-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պահոցում ցուցադրված են 15 – 19-րդ դարերի ֆլամանդացի եւ իտալացի նկարիչների, այդ թվում Պիտեր Բրեյգելի որդիների, ինչպես նաեւ Ռեմբրանդի եւ Վան Գոգի աշակերտների ստեղծագործությունները:
«Հաշտակվել են պատմական մեծ արժեք ունեցող կտավներ»,- հայտարարել Է Van Buuren թանգարանի աշխատակցուհի Իզաբել Անսպախը: Նա հրաժարվել Է հայտնել արվեստի գողացված ստեղծագործությունների մոտավոր արժեքը:
Անսպահի, խոսքով՝ հանցագործները թանգարան են ներթափանցել հուլիսի լույս 16-ի գիշերը՝ կոտերլով մուտքի դուռը: «Ազդասարքը գործի Է ընկել, բայց գողերը գործել են շատ արագ, նրանց պահանջվել Է շուրջ երկու րոպե»,- հաղորդել Է արվեստագետը:
Գողության փաստով ոստիկանությունը վարում Է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում