ԱԺ նախագահը դատապարտել է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքը
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին, ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում