Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ուսական օդատիեզերական ուժերն իրենց սիրիացի գործընկերների հետ երեքշաբթի և չորեքշաբթի հզոր հարվածներ են հասցրել Կենտրոնական և Արևելյան Սիրիայի հատվածներում՝ ծանր վնաս հասցնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, գրում է almasdarnews.com-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ ռուսական և սիրիական ռազմաօդային ուժերը ծանր հարվածներ են հասցրել Բադիա աշ Շամ շրջանին:
Հաղորդագրություններում ասվում է, որ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռներն այդ շրջանում ոչնչացրել են «Իսլամական պետության» թաքստոցները՝ սպանելով և վիրավորելով ահաբեկչական խմբավորման մի քանի գրոհայինների:
Նշվում է, որ Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են գրոհը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թաքստոցների ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում