Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ
29/10/2020 17:48

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բելգիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված հրետակոծության տակ է ընկել:
Այս մասին իր աղբյուրին հղումով հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ պատգամավորը չի տուժել:
«Պատգամավորն իսկապես գտնվում է Արցախում, նա չի տուժել»,- գործակալության հետ զրույցում ասել է աղբյուրը:
Վերջինս, անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել է հրապարկել քաղաքական գործչի անունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում