Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր հրթիռակոծում են Շուշին. WarGonzo-ի հատուկ ռեպորտաժը քաղաքից (տեսանյութ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի շրջանակներում այսօր այցելել է Շուշի և ներկայացրել, թե ինչ վիճակում է ներկա պահին գտնվում քաղաքը:
«Շուշին արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր հրթիռակոծում են այն: Դատելով ավերածության մասշտաբներից և հայտնաբերված բեկորներից՝ ամենայն հավանականությամբ, կիրառվել են բելառուսա-չինական «Պոլոնեզ» հրթիռները»,- ասում է լրագրողը՝ ցույց տալով վերջին հրթիռակոծության հետևանքները:
Հատուկ ռեպորտաժ պատրաստելով քաղաքի կենտրոնից՝ Պեգովը հերքել է նաև ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկությունները, որոնց համաձայն՝ իրենց ուժերը մոտեցել են քաղաքին:
Վերջինս հավելել է, որ քաղաքի մոտակայքում դիվերսիոն ջոկատներ են ընդամենը նկատվել, ինչպես Հադրութի դեպքում: Պեգովի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ հետ է մղում ադրբեջանական ուժերի ցանկացած հարձակում, ինչպես նաև ամուր պահվում է Բերձորի միջանցքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում