Երեկ ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում հակառակորդը հարձակում է ձեռնարկել, որը կասեցվել է․ Արցախի ՊԲ

Երեկ ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում հակառակորդը հարձակում է ձեռնարկել, որը կասեցվել է․ Արցախի ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

«Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը:

Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան:

Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- ասված է ՊԲ հաղքրդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում