Իսպանիան մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից Երևան տեղափոխված 600 ընտանիք
02/11/2020 23:26

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (AECID) մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան տեղափոխված շուրջ 600 ընտանիքի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական «La Vanguardia» թերթը, Aecid-ը 50,000 եվրո է տրամադրելու սննդի հարցերը կազմակերպելու համար:
Ընդհանուր առմամբ սննդամթերքի 2100 և հիգիենայի պարագաների 9000 փաթեթ է բաժանվելու այդ ընտանիքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում