Անթալիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել. զոհվել է ՌԴ քաղաքացի
03/11/2020 14:47

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայում Անթալիայի ծովափնյա Ալանիա քաղաքի ափից 50-100 մ հեռավորության վրա զբոսաշրջային նավ է խորտակվել:
Այս մասին հաղորդում է sputniknews.com-ը՝ մանրամասնելով, որ կա մեկ զոհ. նա ՌԴ քաղաքացի է: Նրա մահվան լուրը հաստատել է Անթալիայում ՌԴ հյուպատոսարանը:
Նավի մեջ եղել է մոտ 30 զբոսաշրջիկ: Ծովափի փրկարարական խմբերն արդեն սկսել են նրանց փրկելու աշխատանքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում