Վոլոչկովան հայ հանդիսատեսին երկար սպասեցնել չտվեց
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան իր «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով մոտ մեկ տարի անց կրկին կներկայանա հայ հանդիսատեսին: Շոուն ծրագրված է սեպտեմբերի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը, ով այժմ Վոլոչկովայի պաշտո նական պրոմոուտերն է, պատմեց, որ ի տարբերություն 2012 թվականի հոկտեմբերին կայացած համերգի, Վոլոչկովան այս տարի հանդիսատեսի դատին կհանձնի բոլորովին նոր համերգային ծրագիր: «Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, համերգի տոմսերի գները ավելի մատչելի կլինեն 5-10 հազար դրամի միջակայքում, քանի որ նախորդ տարի խորեոգրաֆիկ ուսումնարանի մի խումբ երեխաներ չկարողացան մասնակցել համեգին, մի մասին էլ Վոլոչկավոն անձամբ էր հրավիրել»,- նշեց Մխեյանը:Նրա խոսքով’ ելնելով նաեւ այն հանգամանքից, որ բալետի աստղն ունի սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում նախանված համերգ, նպատակահարմար են գտել Երեւանում եւս հանրությանը ներկայացնել նոր համերգային ծրագիրը: «Այժմ մենք մեծ շրջագայություն ենք պատրաստել դեպի Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ’ նոր ծրագիրը ներկայացնելու նպատակով»,- ասաց «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրենը: Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահի սեպտեմբերյան ծանրաբեռնվածությունն է պատճառ հանդիսացել, որ համերգը կայանա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: «Ես զգացի, որ նախորդ տարի կար ինտելեգենտ հանրություն, որը, ցավոք սրտի, չկարողացավ ներկա գտնվել համերգին, եւ մենք մեծ ցանկություն ունեինք, որ բոլորը կարողանան դիտել շոուն»,- ավելացրեց նա:
Ռուսաստանից Վոլոչկովայի համերգային ծրագրերի տնօրեն Սերգեյ Գերասիմենկոն եւս փաստեց, որ մեծ է եղել պարուհու ցանկությունը կրկին Հայաստան այցելելու: Եվ համաձայն նախնական պայմանավորվածության’ նա Երեւանում կանցկացնի մոտ երկու օր:
Վոլոչկովան 2012 թվականին Երեւան այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել էր առաջիկա համագործակցության ծրագրեր եւ բացառված չէ, որ մոտ ապագայում Երեւանում կբացվի նրա անունը կրող գեղարվեստական դպրոց, որի մասին մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում: Վոլոչկավան Ռուսաստանի Մարինյան, Անգլիական Ազգային եւ Յուրի Գրիգարովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկն է: Նա հայ հանդիսատեսին կներկայանա ոչ սովորական «ամպլուայով»’ ցուցադրելով բոլորովին նոր համերգային համարներ, որտեղ պարում է, երգում եւ պարզապես զարմացնում:
«Նոր դարը»-ը, ի տարբերություն պարուհու 2008 թվականին Հայաստանում ունեցած համեգի, դասական բալետային ուղղվածության ծրագիր չէ. այն հագեցած է նոր պարային եւ անսպասելի ակրոբատիկ համարներով, ժամանակակից բեմական հագուստով, վառ խորեոգրաֆիկ ստեղծագործություններով եւ երաժշտական համադրությամբ: Բալետի պարուհին ներկայացնում է իր «Նոր դար» ծրագիրը տարբեր երկրներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում