«Հրապարակ»․ «Հայրենիքի» ջոկատն Արցախում Է. ի՞նչ քայլի է դիմել Արթուր Վանեցյանը
04/11/2020 09:14

Նմանատիպ
««Հայրենիք» կուսակցության կամավորականների ջոկատն արդեն հասել է Արցախ։ Ջոկատն առաջնորդող գեներալ Արթուր Վանեցյանը նախապես կամավորականներին բաժանել է մի քանի խմբի, որ անակնկալ հարձակումների դեպքում բոլորը չհայտնվեն թշնամու թիրախում։
Ջոկատը մեկնել է լիովին սպառազինված եւ ամեն ինչով ապահովված՝ սկսած համազգեստից, վերջացրած սննդով։ Մեկնելուց առաջ բոլոր կամավորականներն իրենց բջջայինները թողել են Հայաստանում, որպեսզի թշնամին տեղորոշելու հնարավորություն չունենա։ Ջոկատին ճանապարհած անձանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Ո՜ւր էր, թե մեր բանակի բոլոր զինծառայողներն այդքան պատրաստված ու ապահովված լինեին»,-ասել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում