Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ Արցախի ԱԻՊԾ

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ Արցախի ԱԻՊԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԿեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում