Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու մի քանի մեքենաներ են խոցվել, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա․ Արծրուն Հովհաննիսյան

Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու մի քանի մեքենաներ են խոցվել, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա․ Արծրուն Հովհաննիսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱյսօր Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ անել մեքենաներով և ճեղքում իրականացնել։ Խոցվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով նույնիսկ ամենաչնչին հաջողությունը գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մարտերը ռազմաճակատի տարբեր ուղղություններով շարունակվում են, բայց շատ ինտենսիվ չեն․ «Փոքր խմբերի դեմ մարտերն ունեն որոշակի բարդություններ, լայն հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում