Վարդան Ոսկանյան. «Հայրենիք» զորախմբի ոչնչացման մասին ադրբեջանական լուրերը կեղծիք են
06/11/2020 15:34

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Վարդան Ոսկանյանը գրում է.
«Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։
Զորախումբը, գեներալ Սրթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում