Գիշերն անհանգիստ ու լարված է եղել Ստեփանակերտում

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԳիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում