Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանն ու Արա Հակոբյանը ձերբակալվել են
12/11/2020 21:10

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգից» Արա Հակոբյանը ձերբակալվել են: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Քրեական գործով ձերբակալվել է ևս 3 անձ` Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանն ու Արա Հակոբյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ ՔՕ-ի 225.1 հոդվածը սահմանում է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում