Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՏեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար, դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատարանի առջև ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ դավաճանական պլանը վերջնական հանգրվանին հասցնելու համար անհրաժեշտ էր ինչ-որ մի առիթով ազատությունից զրկել այն ուժերին, այն քաղաքական կուսակցության ղեկավարներին, որոնք պայքարում են այդ դավաճանական պլանը իրագործողների դեմ:

«Փառք աստծո, որ դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը արդարացի որոշում կայացրեց: Սա ուղղակի քրեական գործ չէ: Իրականում, թե ինչ է մեղադրանքի հիմքում, ես չեմ կարող մանրամասն ասել, բայց անհեթեթ քրեական գործ է, որն անպայման կարճվելու է: Սրա միակ նպատակն ինձ ազատությունից 3 օրով զրկելն էր: Բոլոր դավաճանները պատասխան են տալու իրենց խղճի և օրենքի առջև»,- ասաց Վանեցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում