Թույլ չենք տալու զոհվածների մահը և ապրողների կյանքը արժեզրկել․ «Ադեկվադ» միաբանության անդամները երդվեցին Եռաբլուրում

Թույլ չենք տալու զոհվածների մահը և ապրողների կյանքը արժեզրկել․ «Ադեկվադ» միաբանության անդամները երդվեցին Եռաբլուրում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am«Ադեկվադ» միաբանության կամավորական ջոկատն այցելել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի զոհերի հիշատակին:

«Հանուն հայրենիքի զոհվելն ամենաթանկն էր, որ կար մինչ օրս: Եռաբլուրի ամբողջ խորհուրդը նրանում է, որ թեպետ զինվորները զոհվել են՝ իրենց զոհաբերությունն ամենաիմաստալի բանն է, որ նրանք կարող էին անել: Հանուն հայրենիքի զոհվելը ամենաթանկ բանն էր ժամանակին Հայաստանում, հին Հայաստանում: Եռաբլուրը ստեղծվել էր փառաբանելու համար գիտակցյալ մահը հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի մահն անիմաստ չի կարող լինել, իսկ մեզ այսօր փորձում են հակառակը համոզել»,- կամավորական ջոկատի անդամներին ասաց միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Ադեկվադ» միաբանության անդամները Եռաբլուրում երդվեցին, որ թույլ չեն տալու զոհվածների մահը և ապրողների կյանքը արժեզրկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում