Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս «Իմ քայլը» խմբակցությունից․ Վարդան Աթաբեկյան
13/11/2020 09:44

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես` մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով ավելի վաղ խմբակցության կողմից հրապարակված հայտարարությանը։
«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»,- գրել է Աթաբեկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում