Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը․ 17 կուսակցությունների խորհուրդ
13/11/2020 15:33

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Սիրելի հայրենակիցներ, հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգևարքի մեջ է։ Այս մասին ասվում է 17 կուսակցությունների խորհրդի հայտարարության մեջ, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։
Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չենթարկվել դավաճան իշխանությունների ապօրինի հրահանգներին։
Դավաճան վարչախումբը պետք է հեռանա։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16։00-ին Ազատության հրապարակ»,- ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում