Նոր բանակցողը չի նշանակում նոր պատերազմ, սա հիշեք, իսկ այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ արկ ՀՀ-ի համար. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Նոր բանակցողը չի նշանակում նոր պատերազմ, սա հիշեք, իսկ  այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ արկ ՀՀ-ի համար. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱզատության հրապարակում շարունակվում է Արցախի տարածքները հանձնելու համար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ես այստեղ եմ, որպեսզի դիմեմ Նիկոլ Վովայի Փաշինյանին, «Էրատո» ջոկատի հրամանատարին ու ոստիկաններին, իրավապահներին: Տղերքç առաջին երկուսը մերոնք չեն, իսկ դուք մերոնք եք, եկել եմ այստեղ մի պարզ պատճառով. ես ուզում եմ վաստակել հայրենք ունենալու իրավունքը, ես ուզում եմ արժանի լինել հայրենիք ունենալուն, ես ուզում եմ, որ ՀՀ որևէ քաղաքացու թափված արյուն հանուն ոչնչի չլինի: Ես այսօր խոսելու եմ ձեր հետ այս փոքր պետության մեծ աղետի, փոքր երկրի մեծ արհավիրքի մասին, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրան հաջորդեցին՝ «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումները:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այստեղ հավաքվածներին որևէ մեկը իշխանություն չի ցանկանում, իշխանությունը պետք է բացառապես Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը, իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, իշխանությունից հեռացումը Հայաստանին ու Արցախին:

Նա ասաց, որ նոր բանակցողը նոր շանս է Հայաստանի համար. «Նոր բանակցողը չի նշանակում նոր պատերազմ, հիշեք սա»:

Հովհաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, հատկանիշներ, որոնք բերեցեին այս աղետի. «Դուք պարտավոր եք լսել, տարածել ու հասկանալ, երբ նա ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հարց ունեմ. պարոն Փաշինյան, դա ի՞նչ է նշանակում՝ Շուշին Ադրբեջան է, և վե՞րջ: Դա էր նշանակում, իսկ գուցե փոխելու եք կարգախոսը և դարձնեք՝ Երևանը Հայաստան է և վերջ, որովհետև հանձնել եք Սյունիքը, այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է, այս փաստաթուղթը սկսել է կատարվել և մնացել են հաշված ժամերը իրենց տները այրած քարվաճառցիների գաղթի ճանապարհը բռնելուն, եթե արդեն չեն արել»:

Նրա խոսքով՝այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, չի ավարտվում, այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ արկ ՀՀ-ի համար, շատ կարևոր է, որ նոր բանակցողը հավասարակշիռ լինի, ոչ թե Նիկոլ Փաաշինյանի նման. «Այս փաստաթղթով Հայաստանը չի լինելու, այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը Նախիջևանը ցամաքային կապով կապել է Մեղրիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում