Հուսով եմ՝ այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը․ Պուտին

Հուսով եմ՝ այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում զոհվել է 4000 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 8000 մարդ, փոխանցում է RT-ն։

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազար է։

«Հուսով եմ՝ մենք այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Հուսով եմ՝ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,– հավելել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում