Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հենց նոր ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան՝ խուզարկելու
14/11/2020 14:32

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում»,- գրել է Սոս Հակոբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում