Սամվել Հարությունյանը պարզապես իվիճակի չէ ցուցմունք տալ Վարդան Ղուկասյանի դեմ
Նմանատիպ
«Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացոփ սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ։ Հարությունյանի կինը երեկ մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռևս ի վիճակի չէ որևէ ցուցմանք կամ հաղորղում տալ։
«Եթե մարդը ի վիճակի չէ խոսել, ի վիճակի չէ որևէ ցուցմունք տալ, ինչպե՞ս պետք է հաղորղում տա հանցագործության մասին։ Նրան ցուցմունք տալ դեռևս չի թույլատրվում, քանի որ նրա վիճակը դեռևս կայուն ծանր է, նա նախակաթվածային վիճակում է, և նրա այդ վիճակի մասին քննիչներին տեղեկանք է տրվել»,– երեկ մեզ ասաց կինը»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում