Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
16/11/2020 11:27

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ.
Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում