«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկում է վերացնել երկրում ռազմական դրությունը

«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկում է վերացնել երկրում ռազմական դրությունը

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը:

Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին:

«Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով:

Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը», – ասվում է հիմնավորման մեջ:

Նկատենք նաև, որ բացի այս որոշման նախագծից՝ նույն խմբակցությունը դեռևս նոյեմբերի 11-ին ներկայացրել էր նախագիծ՝ տեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ: Սակայն այդ հարցը քննարկելու համար այդպես էլ արտահերթ նիստ չգումարվեց»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում