Ղազինյան. Որևէ լուրջ պետական գործչի համար զավեշտի է վերածվում այս իշխանության վարքագիծը Արցախի նկատմամբ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Խայտառակություն էր, երբ որ այլ պետության ղեկավարը, թեկուզ մեր ռազմավարական գործընկեր պետության, խոսում է Հայաստանի ղեկավարի դավաճան չլինելու մասին»,- ՀՔԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նա նշեց, որ դիվանագիտական լեզուն մի փոքր տարբեվում է ուղիղ խոսքից։
«Հետևաբար դա պետք է ընկալել ու հասկանալ, որ իր բերանից հնչեց դավաճանություն բառը։
Ուղղակի ամաչում եմ, Հայաստանի քաղաքացի լինելով, որ իմ պետության ղեկավարի մասին մեր գործընկեր պետության ղեկավարն օգտագործում է դավաճան բառը, թեկուզ և նեգատիվ իմաստով»,- ասաց Ա. Ղազինյանը։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի երեկվա հնչեցրած մյուս գնահատականներին, նա նշեց, որ այդտեղ որևէ նորություն չկար, այդ մասին նոյեմբերի 10-ից իրենք խոսում են ամեն օր։ Ա. Ղազինյանը նշեց, որ 25 տարի բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու մասին խոսք չի եղել, այդ հարցն օրակարգում չի եղել, հայտնվել է բացառապես այս իշխանության պայմաններում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով։ Պուտինը նաև փաստել էր, դրանից հնարավոր էր խուսափել։
«Պուտինը, ով իր կյանքում տեսել է գրեթե ամեն ինչ, զարմացել էր։ Դա խոսում է այն մասին, որ իշխանությունը գործում է իռացիոնալ դաշտում, որևէ լուրջ պետական գործչի համար գրեթե զավեշտի է վերածվում այս իշխանության վարքագիծը ուղղված Արցախի նկատմամբ»,- ասաց Ա. Ղազինյանը։
«Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանից լրագրողները նույնպես հետաքրքրվեցին ՌԴ նախագահի երեկվա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի, մասնավոապես Պուտինի այն դիտարկմանը, որ ճիշտ չի համարում այսպիսի պայմաններում փողոցներով իշխանություն ձևավորելու քայլերը, ինչպե՞ս կարձագանքեք դրան։
«Ճիշտ չեն համարում փողոցներով, որովհետև, վստահ եմ, մտածում են, որ իշխանությունը սովորաբար այնքան ողջամիտ ու խելամիտ է լինելում, որ դավաճանություն անելուց և պարտվելուց հետո առնվանզ ինքնակամ հեռանում է իշխանությունից։ Բայց մեր իշխանությունը, ի տարբերություն մինչ այժմ աշխարհում հայտնի այն իշխանություններից, որոնք այսպիսի խայտառակ փասաթուղթ են ստորագրել, կամ երևի չկա այդպիսին, հեռացել են կամ այլ միջոցների դիմել»,- ասաց Ա. Բաբայանը։
Նա նշեց, որ դավաճանությունը կատարվել է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։
«Այս գործարքը տեղի է ունեցել անձամբ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ինքն է այս գործարքի կողմ հանդիսացել, բոլորին մեկուսացրել է ողջ տեղեկատվությունից, Շուշիի հանձնման օպերացիան անձամբ ինքն է ղեկավարել»,- ասաց Ա. Բաբայանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում