Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
18/11/2020 19:04

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արա Այվազյանն ազատվել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում