Թշնամու տիրապետության տակ է մնացել «Կատարո» գինու գործարանը

Թշնամու տիրապետության տակ է մնացել «Կատարո» գինու գործարանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Թշնամու տիրապետության տակ է մնացել «Կատարո» գինու գործարանը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Կատարո» գինու գործարանը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղում: Գինու արտադրությունը մեկնարկել էր 2010-ին:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության` կողմերը պետք է մնային այն կետերում, ուր կանգ էր առել պատերազմը։ Ադրբեջանը հասցրել էր գրավել Հադրութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում