ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
20/11/2020 14:03

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում
Հետևեք մեզ նաև Telegram-ում