Ովքեր կփոխարինեն նախարարներին
20/11/2020 14:41

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում փոփոխություններ է կատարել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել 3 գերատեսչություններում նոր ղեկավարներ նշանակելու հրամանագրերը:
Ըստ այդմ՝
Դավիթ Տոնոյանի փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:
Ֆելիքս Ցոլակյանին փոխարեն ԱԻ նախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը:
Զարուհի Բաթոյանի փոխարեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը:
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Զոհրաբ Մնացականյանը: ԱԳ նախարար է նշանակվել Արա Այվազյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում