Վրաստանն ամեն ինչի պատրաստ է` ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու համար

Վրաստանը կշարունակի եվրատլանտյան ինտեգրացման ուղին եւ հնարավոր ամեն ինչ կանի՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու համար: Այս մասին հուլիսի 19-ին Վարշավայում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը կառվարության ղեկավարի պաշտոնում առաջին այցով ժամանել Է Լեհաստան:

Ելույթ ունենալով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ Իվանիշվիլին շնորհակալություն Է հայտնել Լեհաստանին «եվրատլանտյան ինտեգրացման շրջանակներում երկրի ջանքերին աջակցելու» համար:

«Դա մեր կառավարության ռազմավարությունն Է եւ վրաց ժողովրդի կամքը: Մենք այսուհետեւ Էլ ցանկանում ենք զարգանալ այդ ուղիով: Դա մեր պատմական ընտրությունն Է»,- հավելել Է նա:

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ մերձեցման մասին՝ Իվանիշվլին արծարծել Է ռուս-վրացական հարաբերությունները: «Մեր խնդիրն Է ընդհանուր հայտարար գտնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որպեսզի վերադարձնենք մեր տնտեսական կապերը, որոնք գործնականում լիովին վերացել Էին»,- ասել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում