Երեւանի կենդանաբանական այգում պաղպաղակի օր կանցկացվի

Երևանի կենդանաբանական այգին առաջարկում է ամռան ամենաջերմ ու ամենաքաղցր հուշերը խտացնել մեկ օրվա մեջ: Ինչպես  տեղեկացնում են Երեւանի կենդանաբանական այգուց, գունեղ ամռան տրամադրությամբ, կենդանաբանական այգին օգոստոսի 4-ին’ ժամը 16:00-ին, հայտարարում է «Պաղպաղակի օր»: Փոքրիկներին այդ օրը սպասվում է անակնկալներով լի’ ուրախ օր. կենդանի երաժշտություն, զվարճալի խաղեր, քաղց ր մրցանակներ ու շատ-շատ պաղպաղակներ ընդամենը’ 50 դրամով: Օրվա հովանավորը’ «Աշտարակ կաթ» ընկերությունն է, ով շուրջ 300 կգ պաղպաղակ կտրամադրի: Նույն օրը’ ժամը 16:00-ից մինչ ուշ երեկո, Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկան երեխաների համար կլինի անվճար: Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

Երեւանի կենդանաբանական այգին, շարունակելով անակնկալների շարքը, հուլիսի 20-ին’ ժամը 17:00-ին, առաջին անգամ կկազմակերպի «Անտարես» հրատարակչության’ XXI. մատենաշարով լույս ընծայված ժամանակակից գրող Լիլիթ Կարապետյանի նոր ժողովածուի շնորհանդեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում