Մենենդեսը բարձր է գնահատել Սամանթա Փաուերի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը որղջունել է Սամանթա Փաուերի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում և բարձր գնահատել նրա ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA), հուլիսի 17-ին ԱՄՆ Սենատում տեղի են ունեցել Սամանաթա Փաուերի’ ՄԱԿ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու լսումները: «Դուք եղել եք մարդու իրավունքների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի անողորմ ու սկզբունքային պաշտպանը: Համոզված եմ, որ հաստատվելու դեպքում, ձեր ձայնը լսելի կլինի ամբողջ աշխա րհում: Անձամբ ես անչափ բարձր եմ գնահատում ձեր սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում և միանգամայն կիսում եմ 2007 թվականին «Time Magazine» ամսագրում արտահայատած ձեր կարծիքը, որ հնարավոր չէ 21-րդ դարում կայուն և արդյունավետ հարաբերություններ կառուցել (Թուրքիայի հետ)’ հիմնվելով ստի վրա»,-մասնավորապես նշել է սենատորը:

Ռոբերտ Մենենդեսը’դեմոկրատ ընտրված Նյու Ջերսիից, նաև ընդգծել է, որ պետք է դասեր քաղել անցյալի ողբերգություններից, ուսումնասիրել և բացահայտել նման վայրագությունների պատճառները, և գործնական նշանակություն հաղորդել «այլևս երբեք» կարգախոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում