Նելսոն Մանդելան առողջանում Է, հայտարարել Է նրա թոռը
Նմանատիպ
Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) առաջին սեւամորթ նախագահը, որը հոսպիտալացվել Է արդեն մեկուկես ամիս առաջ, օրեցօր ուժ Է հավաքում, հուլիսի 22-ին հայտարարել Է նրա թոռ Մանդլան, որն անցած հանգստյան օրերին հիվանդանոցում այցելել Է նրան:
«Ես շատ ջերմ զգացումներով դուրս եկա հիվանդանոցից, որովհետեւ պապիկն օրեցօր դառնում Է ավելի ու ավելի ուժեղ»,- ասել Է նա՝ հավելելով, որ Մանդելայի բարելավվող վիճակը «հերքում Է նրանց, ովքեր սուտ Էին տարածել նրա «վեգետատիվ վիճակի» մասին եւ սպասում Էին, թե երբ կանջատեն կենսապահովման ապարատները»:
«Մադիբան (Մանդելայի տոհմային անունը) հերքեց այդ հիվանդագին պնդումները եւ հավաստեց իր մարտական ոգին»,- հայտարարել Է Մանդլան:
Ապարտեիդի դեմ պայքարի հերոսը եւ խաղաղության Նոբելյան մրացանակի դափնեկիրը հոսպիտալացվել Է հունիսի 8-ին՝ թոքերի վարակի սրում ախտորոշմամբ: Հուլիսի 18-ին լրացել Է Մանդելայի 95 տարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում