Մարդկանց մեքենաներով անվճար տեղափոխելու համար քաղաքացուն բերման ենթարկելու մասին լուրերը հերքվում են
22/07/2013 19:17
Նմանատիպ
Օպերայի կանգառից մարդկանց մեքենաներով անվճար տեղափոխելու համար Բարսեղ Հովհաննիսյանին բերման ենթարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։ Նրա խոսքով՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ կազմակերպած ոչ մի քաղաքացի չի հանդիպել դիմադրության ոստիկանության կողմից։
Հիշեցնենք, որ ֆեսյբուքյան օգտատեր Աստղիկ Օսյանը «Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբում գրել էր, որ «Հովհաննիսյան Բարսեղին հենց նոր՝ 17:47, 22.07.13, ոստիկանությունը բերման ենթարկեց Օպերայի կանգառում, մարդկանց անվճար մեքենաներում տեղավորելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում