Որտե՞ղ է հանգստանում Սերժ Սարգսյանը
23/07/2013 08:59
Նմանատիպ
Շարմազանովը երեկվանից էլի «ՀՀ նախագահ» է. Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատել արձակուրդ, Հովիկ Աբրահամյանը՝ նույնպես։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Երեկ բազմազբաղ «նախագահն» օրվա վերջում պատասխանեց մեր հարցին՝ որ երկիր է մեկնել Սերժ Սարգսյանը, որտեղ է անցկացնելու հանգիստը։ Շարմազանովը գործնական տոնով և խիստ սպառիչ ասաց՝ «արտերկրում»։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա, ուր առողջական «լուրջ» կուրս անցնելուց հետո կհանգստանա։ Հովիկ Աբրահամյանը, մեր տեղեկություններով, ուղեկցում է նրան, իսկ մի քանի օր անց նրանց կմիանան ևս մի քանի հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ համատեղ հանգստանալու համար։ Բադեն-Բադենը հաստատ այս անգամ էլ չի շրջանցվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում